Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «յուրահատուկ ուղեղ» ունի, ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ Պուտինն իր ունակություններով գերազանցում է մյուս ռուս պաշտոնյաներին, և գրեթե բոլոր ոլորտներում փորձագիտական գիտելիքներ է դրսևորում: «Նա ձեզ ամեն ինչ կպատմի մեքենաշինության մասին, այս մասին, այն մասին, հինգերորդի մասին, տասներորդի մասին: Այն յուրահատուկ է: Ես չեմ կարող ձեզ բացատրել, թե դա ինչպես և որտեղից է այդքան գիտելիքը, բայց դա փաստ է»,- իր դիտարկումներով կիսվել է Պեսկովը։ Նա բացատրել է, որ Պուտինի «եզակիությունը» կայանում է նրանում, որ «նրա ուղեղի աշխատունակությունը չի նվազում»՝ կախված օրվա ժամից։ «Նա գործում է այնքան շատ տվյալների և տեղեկատվության հետ, և նա գործում է նույն արդյունավետությամբ և՛ վաղ առավոտյան, և՛ կեսգիշերից հետո»,- ասել է Պեսկովը։ Նա նաև ասել է, որ չնայած առողջական խնդիրների մասին խոսակցություններին, 71-ամյա Պուտինն, ով այս տարի սկսեց իր հինգերորդ նախագահական ժամկետը, «ֆիզիկապես շատ ուժեղ տղամարդ է՝ գերազանց մարզավիճակում»: Նա վարում է «բացարձակ առողջ ապրելակերպ», վստահեցրել է Պեսկովը։ |