ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+34 °C
«Բազմադարյա հարուստ մշակութային շերտ պարունակող Ախթամիր ամրոցը». Խաժակ Սիրեկանյան
02:42, 05.08.2024 | mamul.am
1933 | 0

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախթամիր ամրոց
Բազմադարյա հարուստ մշակութային շերտ պարունակող ամրոցը գոյատևել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակից սկսած մինչև մ.թ. XV դ։
Գտնվում է Արագածոտնի մարզում, Ոսկեվազ գյուղի մոտ, Քասախ գետի ափին:
Բազմիցս ավերվել և վերականգնվել է։
Աղթամիրի շրջակայքում կա հնագույն դամբարանադաշտ, հայտնաբերվել են նաև արձանիկներ, կավե պարագաներ, շինության հետքեր և այլն:
Աղթամիրն ուսումնասիրել են Թորոս Թորամանյանը (1924), հետագայում՝ Մուրադ Հասրաթյանը (1950, 1951, 1952) և Ս. Սարդարյանը (1956-57)»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր