Օգոստոսի 4-ի երեկոյան Խոր Վիրապի տարածքում կրակոցներ են հնչել և «ԱրմԼուր»-ին հասած տեղեկությունների համաձայն` 33-ամյա Վ.Բ-ին կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնևմոթորաքա աջից» ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայր են շտապել իրավապահները ու պարզել, որ օգոստոսի 4-ին Փոքր Վեդիի Հովհաննիսյան փողոցի գործող գարեջրատանը ծննդյան տարեդարձ է եղել, որտեղ մի խումբ երիտասարդներ վիճել են, որի ընթացքում Ա.Կ-ն օդամղիչ ատրճանակով կրակել է Վ.Բ-ի կրծքավանդակին, ինչի հետևանքով Վ.Բ-ն «կրծքավանդակի աջ կեսի գնդակային թափանցող վիրավորում, թոքի վնասումով, հեմոպնևմոթորաքա աջից» ախտորոշմամբ դիմել է «Էրեբունի» հիվանդանոց։ |