Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2021 թվականի իշխանազավթումից հետո Նիկոլ Փաշինյանը վերստին հայտնվեց ՀՀ վարչապետի պաշտոնում (դրանից երբևէ չհեռանալով 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից ի վեր), 2021 թվականի օգոստոսի 2-ին։ Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ 2022 թվականի օգոստոսի 2-ից սկսած, ՀՀ Ազգային ժողովը վարչապետին անվստահություն հայտնելու իրավունք ունի։ Այդ նախաձեռնության իրավունքից դեռևս չի օգտվել Ազգային ժողովի 107 պատգամավորներից և ոչ մեկը։ Տարօրինակ և արդարացում չունեցող այդ անգործության «բացատրություններից» մեկն էլ այն է, որ եթե նախաձեռնություն ցուցաբերեն ու հաջողության չհասնեն՝ վեց ամսով զրկվում են նման նախաձեռնություն ցուցաբերելու իրավունքից։ Եթե 2022 թվականի օգոստոսին նրանք ցուցաբերեին վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն ու այն չհաջողեր, ապա հաջորդ հնարավորությունը կունենային 2023 թվականի փետրվարին։ Եթե 2023 թվականի փետրվարին նոր նախաձեռնությունն արդյունք չտար, ապա նման հնարավորություն կունենային 2023 թվականի օգոստոսին, հաջորդը 2024 թվականի փետրվարին, եթե ոչ՝ 2024 թվականի օգոստոսին։ Այսինքն` բաց է թողնված վարչապետին անվստահություն հայտնելու 5 հնարավորություն։ |