ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+22 °C
«Հետաքրքիր է՝ նախարարին անհանգստացնո՞ւմ է այս պատկերը». Բաբկեն Պիպոյան
13:12, 05.08.2024 | mamul.am
2937 | 0

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քովիդ էր. իրավիճակը՝ լարված: Հանրությունը քննարկում էր, որ համաճարակի կառավարման հետ խնդիրներ ունենք: Այդ ժամանակ նախարար աշխատող Արսեն Թորոսյանն ասում էր. «նոր համաճարակ է՝ բոլորին անծանոթ: Կարմրուկ լիներ կամ այլ՝ բոլորին հայտնի վիրուս, արագ կկարգավորվեր»:
Եվ ահա, տարիներ անց, պարզվում է, որ կարմրուկն էլ պատշաճ չի կառավարվում:
2023-ի մարտից ամբողջ տարվա ընթացքում արձանագրվեց 545 դեպք:
Եվ ահա պարզվում է, որ դեպքերը չեն նվազում և միայն հունվարից մինչև այսօր արդեն արձանագրվել է 543 դեպք: Հետաքրքիր է՝ նոր նախարարին անհանգստացնո՞ւմ է այս պատկերը:
Պակաս հետաքրքիր չէր լինի նաև իմանալ՝ կարմրուկն էլ նոր նախարարի համա՞ր է նոր հիվանդություն: Եթե այո, հին նախարարը նորին կարող է ծանոթացնել: Ասում էր՝ ինքը ծանոթ է:
Հ.Գ. Չհասկանալը մի այիբ է, չհասկանալը, որ չես հասկանում՝ մի քանի, ու արդեն՝ վտանգավոր...»:

Աղբյուրը` Բաբկեն Պիպոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր