ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+21 °C
«Հայաստանի գոյության պատմությունը մնում է էնտուզիաստ ռոմանտիկների պատմություն». Արա Պողոսյան
00:24, 06.08.2024 | mamul.am
1307 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թեպետ իմ ամբողջ ուշադրությունը, ուսումնասիրությունների ուղղությունը հիմա մեծ հաշվով տարածաշրջանն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունն են, սակայն ուսումնասիրությունների առանցքը փափուկ ուժն (Soft power) է և դրա կիրառման հնարավորությունները։
Այդ համատեքստում չափազանց կարևոր է Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների նոր փիլիսոփայության հաստատումը, որը զուտ սպառողական փիլիսոփայությունից պետք է անցնի գործակցային-ցանցային մակարդակի, ընդ որում քաղաքականության և գոյապահպանության ամբողջ համակարգը ընդգրկելով, սկսած տնտեսական ու ֆինանսական համատեղ ցանցի ձևավորումից, արտաքին հետաքրքրությունների համատեղ առաջնահերթությունների սահմանումից մինչև անվտանգության ոլորտ։
Սակայն այսպիսի աշխատանքը հնարավոր չէ էնտուզիաստ անհատների, անգամ խմբերի միջոցով, այլ պետության ուղիղ մասնակցությամբ և առաջնորդությամբ։
Բայց այսպիսի մեծ աշխատանքը պահանջում է համապատասխան որակի, էնտուզիաստների իշխանություն, որը մեծ նպատակներ դնելով իր առաջ կգնա դրանք լուծելու ուղղությամբ։
Հայաստանի գոյության պատմությունը մնում է էնտուզիաստ ռոմանտիկների պատմություն»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր