Եվրոմիությունն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ավելացնելով երկրի իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ
«Խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակող միջոցներ կիրառել ևս 28 անձանց նկատմամբ՝ Բելառուսում շարունակվող ներքին բռնաճնշումների և մարդու իրավունքների ոտնահարման մեջ նրանց մասնակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ, Բելառուսի դեմ ԵՄ սահմանափակումները կիրառվում են 261 անհատների և 37 կազմակերպությունների նկատմամբ։