ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Փաշինյանը խառնում է պատճառը և հետևանքը». Ոսկան Սարգսյան
17:12, 05.08.2024 | mamul.am
1900 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի բնակչին հանդիմանել է. «Որոշ գործընկերների շնորհիվ Բաղանիսը, Ոսկեպարը և Կիրանցը սարքեցիք Հերոսիմա, Նագասակի, որ մարդիկ լսում էին, ձեռքերն էլ դողում էին»։ Նիկոլ Փաշինյանը խառնում է պատճառը և հետևանքը, ո՞վ, ի՞նչ իրավական հիմքով, ինչի՞ դիմաց հանձնեց խորհրդային շրջանում ադրբեջանաբնակ 4 գյուղերի և Կիրանցի տարածքները, եթե խաղաղության պայմանագիր չկա, չի հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, եթե Տավուշի մարզից մոտ 10 հազար հեկտար 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ո՞վ հանձնեց 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը, ո՞վ էր Ոսկեպարի բնակիչներին վախեցնում պատերազմով, եթե նրանք չհամաձայնվեն տարածքների հանձնմանը»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր