Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2024» զորավարժությունները։ Դրան կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ներկայացուցիչները: Ինչպես գրում է «Московский Комсомолец»-ը, Հայաստանն իր ներկայացուցիչներին չի ուղարկելու: |