ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Բրիտանիայում ցուցարարները հարձակվել են երկրորդ հյուրանոցի վրա
13:42, 05.08.2024 | mamul.am
3808 | 0

Մեծ Բրիտանիայում ցուցարարները հարձակվել են երկրորդ՝ Holiday Inn հյուրանոցի վրա, որը գտնվում է Տեմվորտ քաղաքում, հայտնում է Sky News-ը։

Ըստ ոստիկանության՝ մի խումբ մարդիկ կոտրել են հյուրանոցի պատուհանները, փորձել հրկիզել շենքը:

Մինչ այս ցուցարարները հարձակվել էին Ռոտերեմի Holiday Inn-ի վրա, որտեղ կրկին ներգաղթյալներ էին ապաստանել:

Անկարգությունների պատճառ է դարձել օրեր առաջ Սաութպորտ քաղաքում երեք երեխաների դանակահարությունը: Ըստ ցուցարարների՝ երեխաներին սպանողը ներգաղթյալ է եղել։ Ոստիկանությունը հերքել է դա՝ ասելով, որ կասկածյալը ծնվել է Մեծ Բրիտանիայում։

Բրիտանիայում ցուցարարները հարձակվել են երկրորդ հյուրանոցի վրա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր