«Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տևական ժամանակ է՝ ալիևը հայտարարում է, որ եթե Հայաստանը չկատարի 2020թ-ի նոյեմբերի 10-ի ու դեկտեմբերի 12-ի փաստաթղթերով իր պարտավորությունները, ապա նա ուժի կդիմի և իր վերահսկողության տակ կվերցնի «միջանցքը»։
Սյունիքից դուրս են բերվում ռnւսական ստորաբաժանումները և տեխնիկան` Սիսիանից, Գորիսից ...
Միևնույն ժամանակ թշնամին շատ լուրջ ամրաշինական աշխատանք է կատարում սահմանի ողջ երկայնքով։ Նրա կողմից կառուցվող դիրքերն ունեն թե՛ պաշտպանողական, թե՛ հարձակվողական հնարավորություններ։
Թշնամին նենգ է, սովորություն ունի հարձակվելու աշնանը:
Յուրաքանչյուրս պատրաստ լինենք թշնամուն ջախջախելուն և հակահարձակման անցնելուն։
Աչքերս վկա»։