Կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի առեղծվածային մահվան դեպքից անցել է 1 ամիս։
«ԱրմԼուր»-ը դիմել է ՔԿ՝ հասկանալու, թե ինչ է պարզվել դեպքով, ի պատասխան Կոմիտեից հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է։ Ասել է, թե դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չկան, որպեսզի պարզվի, ինչ հանգամանքներում է կոմպոզիտորի մահը վրա հասել։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել կոմպոզիտորի մայրը՝ հայտնելով, որ իր 25-ամյա աղջիկը Սևանում ջրահեղձ է եղել։ Կոմպոզիտորի դին հայտնաբերվել է հունիսի 3-ին, մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։