ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+21 °C
«Եթե ամեն նախարարություն մի մարզ տեղափոխվի, մարզերը կզարգանան, Երևանը կբեռնաթափվի». Վահե Գրիգորյան
03:18, 06.08.2024 | mamul.am
2018 | 0

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե ամեն նախարարություն մի մարզ տեղափոխվի, թե՛ մարզերը կզարգանան, թե՛ Երևանը կբեռնաթափվի. օրինակ` ԿԳՄՍ-ն կարող է տեղափոխվել Գյումրի, Առողջապահության նախարարությունը` Վայոց Ձոր, ՏԿԵՆ-ը` Կոտայք, Շրջակա միջավայրի նախարարությունը` Տավուշ, և այսպես շարունակ:
Մարզերից յուրաքանչյուրում նախարարության առկայությունը էապես կնպաստի մարզերի ՀԱՄԱՉԱՓ զարգացմանը` այնտեղ ուղղելով նաև տնտեսական հոսքեր, նպաստելով համայնքների զարգացմանն ու բարեկարգմանը, նոր տնտեսական ակտիվության խթանմանը` կանխելով մարզերի դատարկման ահագնացող խնդիրը:
Հայաստանը միայն Երևանը չէ»:

Աղբյուրը` Վահե Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր