Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցավոք սրտի էլի քիչ տարբերություն։
Նվաճեցի արծաթե մեդալ, շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար, բայց չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք։
Շնորհակալ եմ իմ մարզիչներին, որ իմ կողքին կանգնած են։
Աստված առաջ»։