ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Բանգլադեշի վարչապետը հրաժարական տվեց ու թռավ երկրից». Վազգեն Սաղաթելյան
18:42, 05.08.2024 | mamul.am
3027 | 2

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի գրառումը․ «Բանգլադեշի վարչապետը հրաժարական տվեց ու թռավ երկրից: Ուսանողական բողոքի ակցիաները վերածվեցին համաժողովրդական ընդվզման ու դա տվեց իր արդյունքը: 2018-ին ահագին ուսանողություն կար փողոցներում (այդ թվում՝ տարբեր արևմտյան ՀԿ-ների): Էս մեր պայքարում ուսանողության տոկոսը շատ փոքր ա: Եթե միջից հանես կուսակցությունների երիտթևերը՝ տակը բան չի մնա: Սեպտեմբերյան իրադարձություններին ուսանողությունը շատ էր (մեծամասամբ՝ արցախցի, ինչպես նաև` իրենց ընկերները) ու բոլորն էլ զգում էին, որ մթնոլորտը լրիվ ուրիշ ա, հավանաբար ամենամոտն էինք հենց էդ ժամանակ, բայց էլի ինչ-որ բան չհերիքեց: Ուսանողներն էլ, ախր, մենակ էն ժամանակ են ոտքի ելնում, երբ կամ անմիջապես իրենց ա վերաբերում հարցը, կամ երբ միտինգը դառնում ա ժամանցի վայր: Բանգլադեշում առաջին տարբերակն էր, ուսանողները պայքարում էին պետական աշխատանքի քվոտավորման դեմ: 2018-ին՝ երկրորդ տարբերակն էր՝ դուրս էին գալիս ընդհանուր «միջոցառմանը» մասնակցելու: 17/18 տարեկան միջին վիճակագրական երիտասարդին, որը մտածում ա որտեղից 20000 դրամ ճարի ու հավանած աղջկան հրավիրի սրճարան, ցավոք, բարդ ա պատմել Արցախի կորստի կամ Կիրանցի խնդիրների մասին։ Մենք կարող ենք անընդհատ բողոքել, որ մարդիկ չեն հասկանում, բայց տենց ոչ մի արդյունքի չենք հասնի: Պետք ա մտածվի այնպիսի ֆորմատ, որը հետաքրքիր կդարձնի բոլոր խմբերի մասնակցությունը: Միջոցառման պես ա պետք նայել այս ամենին կարծում եմ: Պաթոսային բաները թողնել մի կողմ ու պրակտիկ մտածել թե ինչպես ներգրավել պայքարի մեջ մաքսիմալ քանակի ջահելություն: Առանց դրա հըլը մի 5-6 տարի նայելու ենք, թե ոնց ա Նիկոլը հեծանիվ քշելով վարի տալիս երկիրը, եթե, իհարկե, երկիրը էդքան ձգի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր