«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը շատ մեծ խնդիր է: Ես չեմ կարծում, որ մեծ պատերազմ կլինի, թեև խորությամբ վերլուծություն անողը չեմ: Բայց պատերազմը ոչ մեկի շահին չի նպաստում: Իսկ այս համատեքստում Հայաստանի դերի մասին կարող եմ ասել` Հայաստանն անգամ Ադրբեջանի ամենափոքր չինովնիկին չի կարողանում պատասխան տալ, իր իրավունքները պաշտպանել: Հայաստանին ո՞վ է բանի տեղ դնում հսկայական աշխարհաքաղաքական իրավիճակում: Հայաստանը չգիտի էլ` այս իրավիճակում ինչ անի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը` պատասխանելով Մերձավոր Արևելքում տիրող պայթյունավտանգ իրավիճակի և այդ տիրույթում Հայաստանի դերի մասին: «Համենայն դեպս` մեր իշխանությունն արձակուրդում է: Աշխարհը խառնվել է իրար, մերոնք արձակուրդում են»,- հավելեց Սրբազանը: |