Քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթի ընթացքում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը հավաստիացրեց` 2021 թվականին Ալիևի հայտարարությունից հետո «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական կառույցն սկսեց ավելի ակտիվ գործել, իսկ հիմնական թեզը հետևյալն էր․ «Մենք Երևան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»։ Փաստացի, սկիզբ դրվեց «Արևմտյան Ադրբեջան»-ի քաղաքական ծրագրին, որի նպատակը Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելն է։ |