Այսօր՝ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում մի քաղաքացի։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացու կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու պարեկները ժամանում են նշված վայր, որը Դիլիջանի անտառային հուշարձաններից մեկի անտառում գտնվող՝ իբրև զրուցարան օգտագործվող տարածքն է, այնտեղ հայտնաբերում են արնանման հետքեր, դանակ, օղու կոտրված շշեր և այլ կարևոր իրեր։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |