Իրանը որոշել է հարձակվել Իսրայելի վրա, այս մասին ասել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը, հայտնում է The Jerusalem Post-ը։
Նա հավելել է, որ Թեհրանից նման ուղերձ է փոխանցվել Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի միջոցով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը մասամբ փակել է իր օդային տարածքը Իսրայելի վրա հարձակվելու պնդումներից հետո:
Սիջյարտոն ուղղակիորեն զանգահարել է Կացին, որպեսզի տեղեկություններ փոխանցի Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիից:
«Աշխարհը պետք է գին պահանջի Իրանից ցանկացած ագրեսիվ գործողության համար», - ասել է Կացը: