ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+32 °C
Աշնանը Հայկ Մարությանի կուսակցությունն ընդդիմությունից անկախ գործողություններ կսկսի. «Ժողովուրդ»
09:12, 06.08.2024 | mamul.am
1286 | 2

Աշնանը հայաստանյան քաղաքական դաշտում նոր ու հետաքրքիր վերադասավորումներ են սպասվում:
Ինչպես հայտնի է` ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերից վերսկսելու է փողոցային պայքարը. ակցիաներ ու հանրահավաքներ կլինեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նորաստեղծ «Նոր ուժ» կուսակցությունը ընդդիմությունից առանձին ևս գործողություններ է մեկնարկելու:
Մեր տեղեկություններով՝ Հայկ Մարությանը, որն այս օրերին քաղաքական դաշտում չի երևում, երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հազվադեպ է դիրքորոշում հայտնում, նախատեսում է սեպտեմբերից մարզեր այցելել իր թիմակիցներով հանդերձ ու հանդիպել բնակիչների հետ:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր