ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Աշխարհը սառել է Իրանի վրիժառական գործողության սպասումից»․ Վարդան Ոսկանյան
09:18, 06.08.2024 | mamul.am
3626 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Աշխարհը սառել է Իրանի պատասխան վրիժառական գործողության սպասումից. անհանգստություններ, վախեր, գաղտնի բանակցություններ, անորոշություն և այլն։

Իսկ «մերձավորարևելյան առյուծը» հանգիստ ծրագրում է իր գործողությունը՝ վստահ սեփական ուժերի և հնարավորությունների վրա՝ գիտակցելով, որ արդարության հետ որևէ աղերս չունեցող այս աշխարհում հարգում են ուժեղին և հաշվի նստում միայն նրա հետ։

Ընդամենը 40 տարի առաջ սեփական նույնիսկ մեկ հրթիռ չունեցող այս հինավուրց պետությունն ու քաղաքակրթությունն այժմ հրթիռային գերտերություն է, գրեթե միջուկային տերություն, տարածաշրջանում և միգուցե նաև աշխարհում լավագույն արբանյակ ուժերի և կառույցների լայնածավալ ցանցի կառավարիչ։

Իրանը կարելի է սիրել, չսիրել կամ նույնիսկ ատել, բայց չհարգելն անհնարին է, ինչպես անհնարին է նրա վրիժառությունից չանհանգստանալը և խուսափելը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր