Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ օգոստոսի 12-14-ը մտադիր է մեկնել ՌԴ՝ կարծիքներ փոխանակելու միջազգային վերջին զարգացումների շուրջ՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային քաղաքականության մեջ»: Օգոստոսի 13-ին սպասվում է Մահմուդ Աբասի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ |