Գազայի հատվածը պետք է վերադառնա պաղեստինյան օրինական իշխանությունների վերահսկողությանը, այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ «Կտրականապես դեմ ենք Իսրայելի ծրագրերին, որոնք ինչ-որ ժամանակավոր լուծումներ են նախատեսում»,- ասել է նա՝ հավելելով, որ «ՊԱԿ»-ը (Պաղեստինի ազատության կազմակերպություն) պատրաստակամություն է հայտնել միանալու հրադադարի շուրջ բանակցություններին: |