«Այն բալանսավորված քաղաքականությունը, որը պաշտոնական Թբիլիսին ուկրաինական հակամարտության բռնկումից ի վեր վարեց, աննվեր, անշնորհակալ չի մնալու, Ռուսաստանը հատուցելու է։ Նա մինչև վերջ տանելու է իր կռիվը Վրաստանի համար և, եթե ձեռքը ձգեց Վրաստանին, Հայաստանում էլ է փորձելու աշխատել՝ բոլոր առումներով, որովհետև Հայաստանն առանց Վրաստանի պետք չէ»,- 24TV-ի եթերում ասել է լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը՝ խոսելով Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից: Նրա խոսքով՝ Վրաստանի ընտրություններից հետո Հայաստանը կարող է հայացքն ուղղել դեպի Ռուսաստան․ «Եթե Վրաստանում ռուսական ուղղությունը, լոյալությունը հաղթեց, Հայաստանի իշխանությունը միանգամից թռնելու է Մոսկվայի գիրկը»,- նշել է Աբրահամյանը։ |