ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+32 °C
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ադրբեջանցուն
11:24, 06.08.2024 | mamul.am
3581 | 0

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Chessy» թիմը դարձել է աշխարհի կայծակնային շախմատի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Թիմի կազմում էին Ռիչարդ Ռապորտը, Ալեքսեյ Սարանան, Հայկ Մարտիրոսյանը, Վիդիտ Սանտոշ Գուջրատին, Ջորդեն Վան Ֆորեստը, Էրդողմուս Յագիզ Քաանը, Աննա Մուզիչուկը, Համպի Կոներուն և Մուխթար Աինակուլը։
Հայկը մեդալ է նվաճել նաև անհատական պայքարում։ 3-րդ խաղատախտակի վրա հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Առաջնության շրջանակներում Հայկը 2։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր