ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Հուշենք՝ հեծանիվից իջնի, գա նստի պաշտոնական աշխատասենյակում»․ Վլադիմիր Մարտիրոսյան
17:18, 06.08.2024 | mamul.am
2447 | 0

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ տարածաշրջանը խոշոր ու անվերահսկելի պայթյունից հինգ է պակաս, հուշենք գոնե, որ էդ հեծանիվից իջնի, գա նստի պաշտոնական աշխատասենյակում: Որովհետև, երբ հատուկ կապերով զանգեր ստանա, զանգողների մոտ տպավորություն չստեղծվի, որ պայթելուց հինգ պակաս ռեգիոնի էպիկենտրոնում գտնվող ու առաջինը վարի գնացող երկրի ղեկավարը այնքան է կտրված իրեն շրջապատող ծայրահեղ պայթյունավտանգ իրականությունից ու այնքան չի հարգում իր երկիրը, իր պաշտոնն ու պատասխանատվության չափաբաժինը, որ այդ ընթացքում ոչ թե ողջ ուժային ու դիվանագիտական ռեսուրսին հրահանգել է 24 ժամ լինել տեղում, մշակել և օպերատիվ կերպով ունենալ անվտանգային տարբեր սցենարների զարգացման պարագայում գործարկման ենթակա քաղաքական և անվտանգային դիրքավորումներ այլ դրա փոխարեն զբաղված է վելովլոգինգով:
P.S. Խնդիրը նրա անլուրջ երևալը չէ, խնդիրը մեր՝ որպես պետություն ու հասարակություն անլուրջ երևալ/լինելն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
11:30, 04.10.2024
714 | 0
դեպի վեր