Դեմոկրատները Քամալա Հարիսին առաջադրել են` որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու։ Գործող փոխնախագահը առցանց քվեարկության ժամանակ ստացել է կուսակցության 4567 պատվիրակների ձայների 99%-ը, ասվում է Դեմոկրատական կուսակցության հայտարարության մեջ։
Հարիսը փոխնախագահի թեկնածու է ընտրել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին, գրում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։ Ուոլցը հայտնի է` որպես բժշկական նպատակներով կանեփի օրինականացման և զենքի վաճառքը սահմանափակելու կողմնակից։ Սպասվում է, որ այս մասին պաշտոնապես կհայտարարվի օգոստոսի 6-ի երեկոյան Ֆիլադելֆիայում կայանալիք քարոզարշավի ժամանակ։
Հարիսի մրցակից Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հասցրել է Վալցին անվանել «վտանգավոր լիբերալ ծայրահեղական», հայտնում է AFP-ն։