Ռուսաստանը վտարում է Մոսկվայում Մոլդովայի դեսպանատան աշխատակցին` որպես պատասխան միջոց։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Նշվում է, որ ՌԴ-ում Մոլդովայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդրու Չետրաուն հրավիրվել է վարչություն՝ պաշտոնական բողոք ստանալու համար։ Բողոքի ակցիան կապված է Մոսկվայի նկատմամբ Քիշնևի վարած ոչ բարեկամական քաղաքականության հետ։ Հանդիպման ընթացքում Չեթրարին տրվել է գրություն, որով ծանուցվում է, որ ռուսական կողմը պերսոնա նոն գրատա է հայտարարում Մոլդովայի դեսպանատան աշխատակցին։ Այս որոշումը պատասխանն էր օգոստոսի 1-ին Մոլդովայի իշխանությունների նմանատիպ քայլին, երբ Մոլդովայի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա հայտարարեց ՌԴ դեսպանատան ռազմական կցորդին։ |