ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում հայտարարել է, որ հարցազրույց է տալու մեր ժամանակների ամենաազդեցիկ գործարարներից մեկին՝ Իլոն Մասքին։ Truth Social հարթակում հրապարակված գրառման մեջ Թրամփն ասել է, որ զրույցը տեղի կունենա երկուշաբթի երեկոյան՝ օգոստոսի 12-ին: Հարցազրույցի ձևաչափի և քննարկվող թեմաների մասին դեռևս տեղեկություններ չկան։ |