Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էսօր ամբողջ օրը լրահոսումս էս նկարն է հանդիպում, որը պատմում է էն մասին, թե Իրանի փողոցներում, ի պատասխան Փարիզում Խաղերի բացմանը տեղի ունեցած «պղծության», պլակատ են փռել Լեոնարդոյի «Խորհրդավոր ընթրիքով» ու Ղուրանի հետեւյալ մեջբերմամբ․ «Իրավամբ Մեսիան՝ Հիսուս Քրիստոսը՝ Մարիամի Որդին, Աստծո Առաքյալն է»։
Իրականում սա մեծագույն անարգանք է քրիստոնեության հանեպ։
Տեսեք։ Եթե էս պլակատի վրա գրվածը էն է, ինչ ներկայացվում է (պարսկերեն, ցավոք չգիտեմ), ապա դրանում ասվում է, որ Քրիստոսը Աստծո առաքյալն է, մինչդեռ մեր քրիստոնեական հավատամքի Ալֆան ու Օմեգան էն գաղափարն է, որ Քրիստոսը Աստծո որդին է և ինքն իսկ՝ Աստված, ու դրանից տարբերվող «կարծիքը» նզովվում է։
Իսկ Ղուրանի վրա հղում անող էս պաստառի գրությունը Քրիստոսին հավասարեցնում է ինչ-որ առաքյալների, ինչը մեծ անարգանք է ցանկացած քրիստոնյայի հանդեպ, եւ աններելի մեղք, քանզի քրիստոնեական եկեղեցու անփոփոխելի դոգմայի՝ Հավատո հանգանակի համաձայն «իսկ որք․․․ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ եւ կամ զՍուրբ Հոգին, եւ թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ Կաթուղիկէ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի»։
Հազար ասինք, մի բան շեյրելուց առաջ ստուգեք դրա իմաստը, սիրելի քույրեր եւ եղբայրներ ի Քրիստոս»։