ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +28 °C Վաղը`+25 °C
«Ամեն անբարոյականություն չի, որ Արևմուտքի համար անբարոյականություն է». Նաիրի Հոխիկյան
03:06, 07.08.2024 | mamul.am
2233 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Նախկինում, երբ Հայաստանի դատարանները, թեկուզ վիճելի, վճիռներ էին կայացնում, մարդու իրավունքների պաշտպանության համար կոչված կազմակերպությունները, դրանց կից կառույցները, խնամի, ծանոթ, բարեկամները, եվրոպական ու ամերիկյան պետական ու ոչ պետական կազմակերպությունները, պաշտոնյաներն իսկական հիստերիա էին բարձրացնում, թե Հայաստանում ոտնահարված են մարդու իրավունքները, չկա արդարադատություն, ամենուր քաղաքական հետապնդում է...
Հիմա, երբ Հայաստանի իշխանությունները Կամասուտրայի բոլոր դիրքերով Ամերիկային ու Եվրոպային են հանձնվել, Հայաստանի բնակչության նկատմամբ դատարանների ամենօրյա ապօրինությունների, իսկական հետապնդումների ու դատավորների կամայական վճիռների, անմեղ մարդկանց բանտերում տանջելու, դատարաններում մարդկանց կասկածելի մահերի դեպքերի նկատմամբ չկա որևէ դժգոհություն։ Մարդու իրավունքների համար կոչված կազմակերպությունները կարծես խուլ ու կույր են, դե իսկ ամենաարդարադատ Արևմուտքը Հայաստանի արդարադատությանը նայում է սեփական ակնոցով, որը ամեն ինչ վարդագույն է ցույց տալիս։
Արդարությունը, բարոյականությունը, մարդկային արժեքները Ամերիկայի ու Եվրոպայի համար սեփական ընկալումներով են։ Հետևաբար, ամեն անբարոյականություն չի, որ նրանց համար անբարոյականություն է։ Նայած, թե ում շահի տեսանկյունից։ Նույնպես նաև արդարադատությունը։
Եթե Հայաստանի իշխանությունները Կամասուտրայի հարաբերությունների մեջ մտնեին Ռուսաստանի հետ, ապա Եվրոպան ու Ամերիկան հիմա Հայաստանը դասել էին աշխարհի ամենաբռնապետական երկրների առաջին հորիզոնականում, բայց քանի որ Նիկոլը սիրում է արձաններին ու եվրոպական անկողինը, ապա ամեն սրիկայություն նորմալ է մարդու իրավունքների պաշտպանության աչքերով»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր