ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ցամաքային սահմանները բացելու փոխարեն` փակվում են օդայինները ևս. «Ժողովուրդ»
09:00, 07.08.2024 | mamul.am
4520 | 0

Քաղավիացիայում վերջին իրադարձությունները 4-5 տարվա վաղեմություն ունեն։
Ուսումնասիրելով երկրի ստրատեգիական ոլորտի` ավիացիայի կոմիտեի պաշտոնական կայքը` «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ «օդում» կյանքը պարզապես կանգ է առել։ «Նորություններ, հայտարարություններ և հաշվետվություններ» բաժինները ավետում են տարիներ առաջ տեղի ունեցած ինչ-որ աննշան իրադարձություններ։
Գործը անգամ հասել է նրան, որ նախօրեին Թուրքիայի կողմից դեպի ՀՀ ուղևորվող եթովպիական ինքնաթիռի մուտքը իր օդային տարածքով արգելելու դեպքը բարձրաձայնում են ԶԼՄ-ները, իսկ կոմիտեն ընդամենը որպես վիճակագիր հաստատում է դա` չտալով ոչ մի իրավական կամ քաղաքական գնահատական։ Լռում է նաև Ռուբեն Ռուբինյանը, ով զբաղված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վիրտուալ կարգավորմամբ:

Մանրամասները՝ թերթի համարում:

Ցամաքային սահմանները բացելու փոխարեն` փակվում են օդայինները ևս. «Ժողովուրդ»
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր