ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +20 °C ... +26 °C Վաղը`+34 °C
«Նիկոլն արծվաշենցիներին «չուզող հարևան» անվանեց». Կարեն Հեքիմյան
03:12, 08.08.2024 | mamul.am
2601 | 0

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Ուղիղ 32 տարի առաջ հանձնվեց (փոխանակվեց) ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը:
Այլևս անիմաստ և հոգնեցուցիչ է հանրությանը հիշեցնել, որ Տեր-Պետրոսյան Լևոնն իր վրա է վերցրել Արծվաշենի «փոխանակման» պատասխանատվությունը:
Այլևս անիմաստ և հոգնեցուցիչ է հիշեցնել, որ Տեր-Պետրոսյան Լևոնը փաստացի չի ցանկանում կրել ստանձնված պատասխանատվությունը:
Այլևս անիմաստ և հոգնեցուցիչ է հիշեցնել, որ ՀՀ բոլոր ղեկավարները խորապես թքած են ունեցել մեր Հայրենիքի մի մասնիկի վրա:
Այլևս անիմաստ և հոգնեցուցիչ է հիշեցնել, որ Փաշինյան Նիկոլն արծվաշենցիներին «չուզող, չուզող հարևան» անվանեց:
Անիմաստ է ապացուցել նաև, որ առանց Արծվաշենի Հայաստանի վրա չի կարող տարածվել ՀՀ իշխանությունների կողմից այդքան սիրված Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես նաև չի կարող գործել ՀՀ Սահմանադրությունը:
Անընդհատ կրկնելով այդ ամենը` ոչինչ չենք փոխում:
Ունենք փաստ` Հայրենիքի մի մասը չկա: Մնացյալ Հայրենիքն, ի դեմս հայազգի բնակչության մեծ մասի, պաշտոնական Երևանի և Սփյուռքի, Արծվաշենն անուշադրության է մատնել:
Արծվաշենի վերադարձի խնդիրն այդպես էլ չմտավ հանրային օրակարգ:
Ինչպե՞ս շարունակել Արծվաշենի վերադարձի համար պայքարը:
Նախ` փաստենք, որ Հայաստանը, գոնե` դե յուրե, իշխանություն ունի: Այսինքն, Արծվաշենի վերադարձի համար պայքարն ուղղակի փոխկապակցված է ՀՀ իշխանության «դիրքորոշման» հետ: Այլ կերպ ասած` Արծվաշենի վերադարձի համար ՀՀ իշխանությանն անհրաժեշտ է աշխատեցնել:
Իշխանությանն աշխատեցնելու համար մարդկային, գաղափարական, նյութական ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչպես նաև կրեատիվ առաջարկներ և գործելաոճ:
Ինչպես նախկինում, հետայսու ևս պատրաստ եմ ուժերիս համապատասխան գործել, սակայն ...
Լավ կլիներ, որ նշված ձևաչափերով աջակիցներ ունենայի: Եթե չունենամ, էլի ոչինչ:
Ուղղակի շտապել է պետք, քանզի Արծվաշենի վերադարձը պետք է ապահովենք Արծվաշենը տեսած սերնդի օրոք: Սա է խնդիրը:
Անընդհատ աշխատելու դեպքում` կհաջողենք»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր