ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ՀՀ պաշտպանական համակարգը խիստ մտածված կերպով կազմաքանդվում է»․ Էդգար Ղազարյան
10:42, 07.08.2024 | mamul.am
1924 | 1

«Այս պահին Հայաստանի պաշտպանական համակարգը խիստ մտածված կերպով կազմաքանդվում է։ Նույնը վերաբերում է Հայաստանի զինված ուժերին»,- 168TV-ի եթերում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ նշելով կազմաքանդմանը նպաստող որոշ քայլեր․ «Պաշտպանության նախարարության այս տարվա պաշտոնական հաղորդագրությունների գերակշիռ մասը վերաբերում է «կանայք բանակում» թեմային։ 2 աղջիկ են գտել, որ տանեն բանակ և, այդ ռեպորտաժների, պաշտոնական հաղորդագրությունների մի զգալի մասն այդ 2 աղջիկներին է վերաբերում։ Կանայք են հիմա մեր բանակի հիմնական սյունը պահպանում։ Վերջերս էլ սահմանային միջադեպ եղավ, որի զոհերից մեկը 60 անց պայմանագրային էր։ Զինվորական ծառայության առավելագույն տարիքը 45 է, ի՞նչ գործ ունի 60-ն անց մարդը մարտական հերթապահությունում։ Լուծարեցին զինված ուժերի ամենամեծ միավորումը՝ Արցախի պաշտպանության բանակը։ Հարց է առաջանում․ այնտեղ տասնյակ հազարավոր զինվորականներ էին ծառայում, սպաներ գոյություն ունեին, ինչի՞ նրանք ներառված չեն մեր զինված ուժերում։ Մեր ՊՆ-ն հիմնական ռեսուրս է համարում 25-օրյա վարժական հավաքները։ Այսինք ոչ պրոֆեսիոնալ, մասնավոր բիզնեսի սովորական երիտասարդների 25 օրով տանում են հավաքների, որից 10 օրը զինվորական պատրաստություն, 15 օր՝ մարտական հերթապահություն։ Ո՞նց կարող է մարդը տեղանքին ծանոթ չլինելով, հրամատարական կազմին ծանոթ չլինելով՝ այդ կարճ ժամանակահատվածում անցնել մարտական հերթապահության։ Ցավալիորեն, Ալիևի շահերը համընկնում է Փաշինայնի և իր իշխանախմբի շահերի հետ։ Եվ նրանք, այդ շահերը պաշտպանելով, հիմա հետևողականորեն մեր երկիրը տանում են կործանման՝ առաջին հերթին թուլացնելով երկրի պաշտպանական համակարգը»,- ասել է նա։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

«ՀՀ պաշտպանական համակարգը խիստ մտածված կերպով կազմաքանդվում է»․ Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր