ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Շոյգուի այցը Բաքու գոնե մեզ համար անհանգստացնող չէ»․ Սուրեն Սուրենյանց
10:18, 07.08.2024 | mamul.am
2000 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Շոյգուի ուղերձն ու Փաշինյանի հեծանիվը․
Անցած մեկ-երկու օրերի ընթացքում շատերն անդրադարձան այն հարցին, թե ինչու Ռուսաստանի ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրանից հետո ժամանեց Բաքու: Ոմանք անգամ դավրապաշտական վարկածներ հյուսեցին Հայաստանի դեմ «ռուս-ադրբեջանական հերթական գործարքի» մասին:
Կարծում եմ՝ Շոյգուի այցը Բաքու գոնե մեզ համար անհանգստացնող չէ՝ ճիշտ հակառակը:
Դժվար չէ կանխատեսել, որ Շոյգուն Բաքու երկու ուղերձ էր տարել՝
ա) չմիջամտել իրանա-իսրայելական հակամարտությանը՝ հաշվի առնելով Իսրայելի հետախուզության ներկայությունն Ադրբեջանում,
բ) մերձավորարևելյան հակամարտությունը չօգտագործել որպես պատրվակ՝ Հայաստանի դեմ ագրեսիա հրահրելու համար:
Եթե այս օրերին մեզ մտահոգող բան կա, դա այն է, որ միջազգային հարաբերությունների սուբյեկտից օբյեկտի վերածված Հայաստանում վարչապետի միակ զբաղմունքը մնացել է հեծանիվը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր