Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Խմբովի վերածվել են կրկեսի
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեծանիվ է քշում Վենեցիայում։ Այս մասին նա տեսանյութ է հրապարակել Ինսթագրամի իր էջում։
Նույնիսկ արդեն չգիտեմ՝ էս թեմայով ինչ գրեմ:
Հեծանիվը շատերիս համար մանկության հուշ է կամ առողջ ապրելակերպի խորհրդանիշ, էս մարդիկ հետևողականորեն վարկաբեկեցին նաև հեծանիվը:
Բայց խնդիրն անգամ հեծանիվի մասին չէ:
Հեծանիվը, տվյալ դեպքում, դարձել է մի պատկեր, որը խորհրդանշում է մի ամբողջ իշխանության զրոյական պատկերացում պետության մասին:
Էս խումբը ժամանակին ծաղրում էր գեներալ Մանվելին, ով իբրև իր շրջապատին ստիպում է հեծանիվ քշել: Հիմա խմբովի վերածվել են կրկեսի, որտեղ բոլորը կրկնում են գլխավոր ծաղրածուի բոլոր շարժումները:
Վախենում եմ՝ մի օր էլ, հետևելով գլխավոր ծաղրածուին, Ֆեյսբուքում կամ Ինսթագրամի իրենց էջերում տարածեն իրենց ինտիմ կյանքի վիդեոները»: