Իսրայելն օր օրի մեծացնում է իր զինված ուժերի պաշտպանական պատրաստվածությունը և կատարելագործում հարձակողական կարողությունները, այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, փոխանցում է ТАСС-ը: Անդրադառնալով ԱՄՆ նախագահի, Պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցներին՝ նշել է, որ ԱՄՆ-ն վճռական է Իսրայելին աջակցելու ու միասին աշխատելու հարցում: |