ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+18 °C
«Էս նեղ-մաջալին հա՛մ արձակուրդում է, հա՛մ հեծանիվ է քշում, հա՛մ հարսանիքների մեջ է»․ Սևակ Հակոբյան
14:12, 07.08.2024 | mamul.am
2777 | 0

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի թելեգրամյան գրառումը․ «Տարածաշրջանի միակ ղեկավարը, որ էս նեղ-մաջալին հա՛մ արձակուրդում է, հա՛մ հեծանիվ է քշում, հա՛մ հարսանիքների մեջ է։

Մնացած ամեն ինչի հերն էլ անիծած։

Էն Իրանի նախագահը գիշեր-ցերեկ պլաններ է կազմում Իսրայելի վրա հարձակվել-չհարձակվելու, Պուտինն ակտիվացնում է ուկրաինական ճակատը, զուգահեռ Իրանի հետ քննարկում զարգացումները․ Էրդողանն իր հերթին է ակտիվ հանդիպումներ ունենում, կոշտ ելույթներ, չի մոռանում նաև մեզ։ Աշխարհը խառնվել է իրար, ատոմային բախման վտանգ կա։ Ալիևը խորհրդաժողով է կազմակերպում, իր երկիրը պատրաստում նոր տնտեսական հանգույցների, Հայաստանին հերթական պահանջները ներկայացնում ու ըստ ամենայնի՝ պատրաստվում հարձակման։

Իսկ մեր էս մարդը հեծանիվից իջնում-մտնում է հարսանյաց սրահ, էնտեղից հելնում՝ էլի հեծանիվ, ակտիվ ճամփորդում ու էլի ինչ-որ բաներ։

Բնականաբար, այսպիսի իրավիճակ կարող է լինել երկրում, որի ղեկավարությունից ոչինչ կախված չէ անգամ իր երկրի ներսում․ ովքեր պետք է կառավարեն, կառավարում են, իհարկե՝ դրսից․ կլինի ԵՄ, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան, Սորոս-բան, բայց վստահաբար՝ ո՛չ ՔՊ-ն ու Նիկոլը»։

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր