ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+32 °C
«Սրբազան շարժման ձեռագիրը պետք է փոխվի»․ Վահագն Չախալյան
17:00, 07.08.2024 | mamul.am
1685 | 0

«Սրբազան պայքարի հետ կապված պետք է ձեռագիր փոխվի։ Այս պայքարի գրագիտությունը ես շատ եմ հավանում, շատ գրագետ կազմակերպել են»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը․ «Միայն ՔՊ-ի և ՔՊ-ի շուրջ հավաքված օլիգարխների՝ իշխանություն պահելու համար ծախսած ռեսուրսները հասնում են 500 մլն դոլարի։ Իսկ մենք բոլորս միասին ամբողջ պայքարի ընթացքում մի 500 հազար դոլարի չափով ենք ծախսել։ Ես հորդորում եմ, որ մեծահարուստները, ովքեր իսկապես դեմ են Արցախի հանձնմանը, Հայաստանի մասնատմանը, գնան, Սրբազանի կողքը կանգնեն։ Գոնե, ֆինանսական մասով ինչ ծախսային կետ լինի, արվի։ Չպետք է այդ կետերը չարվի՝ ֆինանս չլինելու պատճառով։ Իսկ մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը կա։ Ես պատկերացում ունեմ, թե ոստիկանական համակարգը՝ որպես Փաշինյանի հենարան, ինչպես փուլ գա։ Սա անելու համար հստակ միջոցներ են պետք։ Այստեղ հստակ բանաձև կա՝ ուզո՞ւմ ենք մեր երկիրը պահել, թե՞ չէ։ Եթե ուզում ենք, անշուշտ, ձևեր կգտնենք»,- նշել է Չախալյանը։

«Սրբազան շարժման ձեռագիրը պետք է փոխվի»․ Վահագն Չախալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր