Բողոքի զանգվածային ցույցերի մեկնարկից ի վեր Մեծ Բրիտանիայում մոտ 430 մարդ է ձերբակալվել, գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իրավապահներին: 120 հոգու մեղադրանք է ներկայացվել: Հիշեցնենք՝ անկարգությունների պատճառ է դարձել օրեր առաջ Սաութպորտ քաղաքում երեք երեխաների դանակահարությունը: Ըստ ցուցարարների՝ երեխաներին սպանողը ներգաղթյալ է եղել։ Ոստիկանությունը հերքել է դա՝ ասելով, որ կասկածյալը ծնվել է Մեծ Բրիտանիայում։ |