ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Ինֆորմացիոն դիվերսիան էլ ո՞նց է լինում»․ Հայկարամ Նահապետյան
17:12, 07.08.2024 | mamul.am
3713 | 0

Լրագրող Հայկարամ Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինֆորմացիոն դիվերսիան էլ ո՞նց է լինում։ Seva Aliyev ներկայացող օգտատերն իբր հայկական ներկայացող մի էջում ներբեռնում է ազերիստական հակահայ հուշարձանի ֆոտոն ու գրառում է անում, թե իբր այդ հակահայ էշությունը տեղադրել են Ֆրանսիայում։ Մենակ թե «Ֆրանսիական» մոնումենտի վրա, արի ու տես, հենց մենակ ազերբեջաներեն ա գրված։ Ու էս էշությունը սկսում են տարածել առանց ստուգումների, Ֆրանսայի ուղղությամբ զայրացած գրառումներ, Էմանուել Մակրոն և այլն։ Թեման մտնում է ՖԲ-ի հայկական տիրույթ:
Հարգելիներս, ինչպես ժամանակին ասել էր կարդինալ Ռիշելյեն, հղում անելով Կլեոպատրային իհարկե, «մի հավատացեք ամեն էշության, որ կարդում եք ինտերնետում»։ Նվաստս կավելացնի՝ իսկ եթե fact checking անել չգիտեք, ապա վաղ թե ուշ կընկնեք դեզինֆորմացիայի ճիրանները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր