Դիվանագիտությունը ենթադրում է փոխադարձություն: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը որևէ պետության նախագահի չի հյուրընկալել: Խոսքը տարածաշրջանային այցերի մասին չէ: Փոխարենը մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն են պարբերաբար հյուրընկալվում այլ պետություններում: Սա նշանակում է, որ ՀՀ-ն դիվանագիտական առումով մեկուսացած է: Սրանք Լեհաստանում ՀՀ-ի նախկին դեսպան Էգդար Ղազարյանի վերլուծություններն են: Ըստ նրա` մեր երկրում գերակտիվն ԱՄՆ-ի դեսպանն է: «Հ2»-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ մեր երկրի հանրային հարաբերությունների վրա ԱՄՆ-ի դեսպանատան դերը շատ ավելի մեծ է, քան Հայաստանի իշխանությունների: Նա հիշեցնում է, որ ՀՀ-ում պաշտոնավարելու ընթացքում մեր երկրում ԱՄՆ-ի դեսպանը գնացել է թշնամական Ադրբեջան, վերադարձել ու շարունակել իր աշխատանքը: Այնինչ թշնամու երկրից վերադառնալուց հետո նրան պետք է 72 ժամ տրվեր երկիրը լքելու համար»,- ասել է նա Մեր երկրում ավելի շատ Հնդկաստանի քաղաքացի կա, քանի բոլոր ազգային փոքրամասնությունները միասին վերցրած: Բայց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը երբեք հայտարարություններով հանդես չի գալիս, նկատեց դիվանագետը: Առավել մանրամասն` տեսանյութում: |