ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+33 °C
««Եվրոպամետ» Նիկոլի օրոք Եվրոպա մուտքը բարդացել է հայերի համար». Կարեն Վրթանեսյան
19:06, 07.08.2024 | mamul.am
1418 | 3

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զգացե՞լ եք, թե «եվրոպամետ» Նիկոլի օրոք Եվրոպա մուտքն ինչքան է բարդացել հայերի համար։
Ու եթե «ռուսամետ» առաջներում անհրաժեշտության դեպքում նույնիսկ սովորական մահկանացուները կարող էին մի քանի օրում փաստաթղթային հարցերը լուծել ու թռնել, հիմա ամիսներ առաջ հերթագրում է պետք ու Եվրոպա ուղևորությունները դարձել են «ընտրյալների» արտոնություն։
Էս նույն «էսա Նիկոլը ճանապարհները բացելու է, բոլորի հետ առևտուր անենք» հեքիաթի պես է, որը պատմելուն զուգահեռ ամեն հաջորդ քայլով եղած ճանապարհները փակվում են ու Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ` բարդանում...
Հ.Գ. Ռուսերենում այս իրավիճակը նկարագրելու համար շատ դիպուկ արտահայտություն կա. ползучая окупация... Հայերեն չգիտեմ, թե ինչպես է ճիշտ թարգմանելը. գուցե «սողացող զավթում»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր