Կառավարություն կոչվածն անհաղորդ է երկրի խնդիրներին՝ հանցավորության աճը, մարդկանց սոցիալական վիճակը, այլ բազմաթիվ խնդիրներ նրանց չեն հետաքրքրում: Այս մասին Դավթաշենում բնակիչների հետ հանդիպման ժամանակնշեց Բագրատ Սրբազանը: «Պատրանքներ ստեղծելով, սուտ պատկերներ ներկայացնելով, այստեղ-այնտեղ գնալով, մարդկանց բերելով հանդիպման՝ ցույց են տալիս՝ ինչքան «երջանիկ են» այս մարդիկ։ Իրականում մարդկանց կյանքով հետաքրքրված չեն․ իրենց հեծանիվով են հետաքրքրված, արձակուրդով»,- ասաց Սրբազանը։ |