«Երբ որ արժեքների փոփոխության մասին ենք խոսում, պետք է հասկանալ` ինչը ինչով ենք փոխարինում: Մի կողմից հանձնվում է հայրենիք` Արցախ աշխարհն ամբողջությամբ, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի տարածքները, մյուս կողմից ասում են` ասֆալտ ենք անում: Հանձնում են կոմնունիկացիաները, ամեն ինչը, մյուս կողմից ասում` ջուր ենք քաշում: Ի՞նչ էին անում մեր հայրենիքի այդ սրբազան հատվածները, որ վերցրեցիք, հանձնեցիք: Արցախը հանձնել եք: Արցախը պատերազմով պարտվելիք չէր: Եվ ես վստահաբար եմ ասում` բոլոր այն ստահակներին, որ ասում էին` մենք չէինք կարող ոչ մի բան անել: Այդ թեմայով կխոսենք դեռ: Արցախը հանձնվել է` պատերազմով, վերջում էլ վախեցնելով, սարսափ տարածելով: Համակարգիչների դիմաց նստած` հանձնել է Արցախը նեռը` իր որդիներով: Ոչ միայն Արցախը, այլև Տավուշը` իի շրջաններով և մնացած բոլոր հատվածները: Սա որպես փաստ արձանագրենք: Եթե մի ժամանակ ասում էինք, որ ապիկար են, տաղանդավոր ապիկար են, որ այդ պատերազմը պարտվեցին, հիմա վստահաբար ասում եմ` սրանք թշնամի են, թշնամու ներկայացուցիչն են և բնականաբար, թշնամու ներկայացուցիչն այլ կերպ չէր կարող վարվել»,- այսօր դավթաշենում կայացած հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը: |