Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատարանը կրկին մերժեց Ռոման Երիցյանի եղբորը` Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը, որը քննչականն այս անգամ ներկայացրել էր իրավունքի և բարոյականության սկզբունքների արհամարհմամբ։
Նորից ուրախությամբ արձանագրում եմ, որ գրանցվեց Արամի հաղթանակը։
Այս երկրորդ միջնորդության ներկայացնելն արձանագրեց, որ քննչական կոմիտեն հրաժարվել է իր առաքելությունից ու ստանձնել է հակամարդկային արարքի պաշտպանությունը:
Ռոմանի հրապարակած տեսանյութում, որտեղ պարեկները ուղիղ խոշտանգման են ենթարկում Արամ Երիցյանին, հստակորեն հաստատվում է, որ առնվազն այդ երկու պարեկները տառապում են հակամարդկային հիվանդությամբ: Նրանք, իմ գնահառմամբ, մարդատյաց են»։