Իրանի իշխանությունները ավիաընկերություններին խնդրել են խուսափել երկրի օդային տարածքից զորավարժությունների պատճառով։ Այդ մասին հայտնում է եգիպտական Extra News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարության աղբյուրը։ «Իրանի իշխանություններից ծանուցում է ստացվել զորավարժությունների պատճառով իր օդային տարածքում թռիչքներից խուսափելու մասին»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը։ Աղբյուրի համաձայն՝ ծանուցումն ուղարկվել է աշխարհի բոլոր քաղաքացիական ավիաընկերություններին։ |