Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը լայնածավալ պատերազմի մեջ է ներքաշում Լիբանանը, վերջինը շատ թանկ գին կվճարի, եթե հակամարտությունն էլ ավելի սրվի, ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ Նրա հայտարարությունները մեջբերում է The Times of Israel-ը։ «Նրանք չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կարող է լինել»,- ասել է նախարարը Լիբանանում հնարավոր մարտական սցենարների փորձարկման զորավարժությունների ժամանակ 646-րդ պահեստային օդադեսանտային բրիգադի զինվորների հետ հանդիպմանը։ «Սա կարող է նաև վերաճել պատերազմի: Սա տեսություն չէ, սա իրականություն է»,- հավելել է Գալանտը: |