Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի կեղծարար Ալենը խոսում է «Ջերմուկում հայ֊ադրբեջանական սահմանից»... Հետաքրքիր է` այդ երբվանից Ջերմուկը, որը սահմանից հեռու էր 10 կիլոմետր, դարձավ սահմանամերձ, որին Ալենը չի անդրադառնում...
Իրականում այդ «սահմանը» գծվել է Ադրբեջանի կողմից 2022 թ-ի սեպտեմբերին ու կապիտուլյանտ Նիկոլի համաձայնությամբ, որի արդյունքում մենք կորցրել ենք 73 քառակուսի կիլոմետր տարածք (պաշտոնայան տվյալներով 60 քառակուսի կիլոմետր է, որն, ըստ իս, սուտ է), տվել ենք մոտ 250 զոհ, որի արդյունքում թուրքերը կախված են Ջերմուկի վրա և հետևում են քաղաքի անցուդարձին և գտնվում են առողջարանային քաղաքից 2 կիլոմետր հեռավորության վրա...
Ու հիմա, այս մարմնավաճառը (հեղ.` քայլիստ Վ.Ալեքսանյան) առանց ամոթի խոսում է ինչ-որ ապօրինի սահմանի մասին ու լկտիաբար զառանցում ինչ-որ խնդիրների հետ ծանոթանալու մասին...
Ալեն, անամոթության մարմնավորում ես»: