Եգիպտոսը հինգշաբթի վաղ առավոտյան իր բոլոր ավիաընկերություններին հանձնարարել է երեք ժամով խուսափել Իրանի օդային տարածքից: Մի քանի ժամ անց էլ Մեծ Բրիտանիայի խորհուրդն է իր ավիաընկերություններին հրամայել շրջանցել Լիբանանի օդային տարածքը, հաղորդում է Reuters-ը։
Իրանական կողմը ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի օդային տարածքում օգոստոսի 7-ին, ժամը 11:30-ից 14:30-ը և օգոստոսի 8-ին, Թեհրանի ժամանակով 4:30-ից 7:30-ն, զորավարժություններ են անցկացվում։ |